Մոսկվայի կառավարությունն արտոնել է «Զայրույթի օր» ակցիայի անցկացումը քաղաքի կենտրոնում՝ Թատերական հրապարակում:

Մոսկվայի ակցիան կայանալու է շաբաթ՝ փետրվարի 12-ին, Կառլ Մարքսի արձանի մոտ:

Ակցիան արտոնվել է առաջին անգամ վերջին մեկ տարում: Կազմակերպիչների խոսքով, 2010թ. Մոսկվայում 7 անգամ մերժել են «Զայրույթի օրվա» անցկացումը: