Շաբաթ Facebook-ի մեսենջերի աշխատանքի խնդիրներ են նկատվել ամբողջ աշխարհի օգտատերերի մոտ, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Downdetector ծառայության էջի տվյալները, որը հետեւում է հանրահայտ ինտերնետ ռեսուրսների աշխատանքին:

Ամենամեծ թվով օգտատերեր՝ 43 տոկոս, հայտնում են հաղորդագրություններ ստանալու հետ կապված խնդիրների մասին, 28 տոկոսը մեսենջերին չի կարողանում միանալ, իսկ 27 տոկոսը գանգատվում է, որ չի կարողանում իր էջ մտնել:

Մեսենջերի աշխատանքի հետ կապված բարդություններն ամենաշատը կրում են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Պորտուգալիայի, Իռլանդիայի, Սինգապուրի եւ ԱՄՆ բնակիչները: Խնդիրների են բախվել նաեւ Գերմանիայի, Դանիայի, Նորվեգիայի, Հունգարիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ավստրալիայի եւ այլ երկրների օգտատերերը: