Շվեդական խոշոր զբոսաշրջային ընկերութան բաժնում աշխատանքի է ընդունվել կիսահումանոիդ ռոբոտը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նոր աշխատողը ռոբոտ Pepper-ն է, նա ճանաչում է շրջապատի մարդկանց եւ արձագանքում է մարդկանց զգացմունքներին: Ոտքերի փոխարեն նա փոքր անիվների համակարգ ունի: Կրծքավանդակին ամրացված է 10-դյույմանոց պլանշետը՝ տեղեկատվության արտացոլման կամ մարդու հետ փոխազդեցության համար:
Մոդելը հասկանում է խոսքը, նրա հիշողությունը մոտ 4500 բառ է պարունակում: Նա կարողանում է խոսել, պարել, զրուցել է եւ պարզ հրահանգներ է կատարում:
Անձակազմի տնօրեն Էլկե Էլլերի խոսքով, ինչպես եւ ցանկացած այլ աշխատակից ռոբոտը կունենա անձնական էջ եւ ամենօրյա անհատական պարտականություններ:





























