Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Թուրքիայի իշխանությունների ուշադրությունն է հրավիրել այդ երկրում կրոնական փոքրամասնությունների խնդիրների վրա:
Այդ կապակցությամբ Համարբերգը նամակով դիմել է թուրքական իշխանություններին, եւ մասնավորապես նշել, որ Հեյբելիադեում հունական ուղղափառ եկեղեցու սեմինարիան առայժմ փակ է մնում: Համարբերգը թուրքերին խորհուրդ է տվել բացել սեմինարիան եւ թույլ տալ կրոնական համայնքների հոգեւոր պարապմունքները, այդ թվում հայերի պարապմունքները:
Հանձնակատարը նաեւ անհանգստություն է հայտնել դավանանքի ազատության հարցերում Թուրքիայի արձանագրած դանդաղ տեմպերի մասով:
«2009թ. զեկույցում ես բարձրացրել եմ այդ հարցը, եւ այժմ ուզում եմ իմանալ, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել այդ ուղղությամբ, որ կատարվեն մեր դիտողությունները»,- ասված է նամակում:




























