Microsoftը հայտարարել է, որ հայտնի Windows 10 օպերացիոն համակարգը հերթական մեծածավալ թարմացման կենթարկվի: Նորարարությունները պետք է բարելավեն ծրագրային ապահովման աշխատանքը, ինչպես նաեւ առանձին կոսմետիկ փոփոխություններ կատարեն, հաղորդում է Planet-today-ը:
Այն, որ շուտով Windows 10-ը նոր թարմացում կստանա, Microsoft-ի ներկայացուցիչները հայտարարել էին Բեռլինի հայտնի IFA-2018 ցուցահանդեսին, որն այժմ անցկացվում է: Օգտատերերի համկարգիչներում նորարարությունները կհայտնվեն արդեն այս հոկտեմբերին, ուստի թարմացման անունն էլ բավական օրինաչափ է՝ October 2018 Update:
Պետք է նշել, որ թեստավորման ժամանակ ափդեյթը կոչվում էր Redstone 5: Microsoft-ը չափազանց նկատելի նորարարություններ չի ներկայցնի, սակայն առանձին գործառույթները բավական օգտակար կլինեն: Դրանց թվում կարելի է նշել ամպային փոխանակման բուֆերը, որը թույլ կտա Microsoft-ի ծրագրային ապահովման հիմքով սարքավորումները սինխրոնացնել: Ամերիկյան ընկերությունը նաեւ խոստանում է բարելավել Edge բրաուզերը, ինչպես նաեւ որոշակի կոսմետիկ փոփոխություններ ավելացնել, որոնցից օգտատերը կարող են ցանկության դեպքում օգտվել:
Հիշեցնենք՝ Microsoft-ում խոստացել էին, որ Windows 10-ը կդառնա իրենց օպերացոիոն համակարգի վերջին տարբերակը, որից հետո նրանք կհրաժարվեն նոր ծրագրային ապահովման արտադրությունից: Այժմ ընկերութոյւնը կենտրոնացած է իր արտադրանքի բարելավման վրա եւ պատրաստվում է այն տարեկան 2 անգամ թարմացնել:





























