Իրանը կհզորացնի սեփական հրթիռային պոտենցիալը, ինչպես նաեւ կավելացնի կործանիչների եւ սուզանավերի քանակը: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Մոհամմադ Ահադին, հաղորդում է IRNA գործակալությունը:

Ըստ Ահադի, Իրանի հրթիռային պոտենցիալը զուտ «պաշտպանական» բնույթ է կրում եւ արեւմտյան երկրների հետ քննարկման առարկա չէ:

«Բալիստիկ եւ թեւավոր հրթիռների քանակի ավելացումը, ինչպես նաեւ նոր սերնդի կործանիչների, ծանր նավերի, տարբեր սպառազինություններով սուզանավերի ստացումը նախարարության նոր ծրագրի մասն է կազմում», - ասել է փոխնախարարը:

Ահադին նաեւ ավելացրել է, որ օտարերկրյա պետությունների պատժամիջոցները չեն խանգարել Թեհրանին սպառազինությունը զարգացնել: