Ռուսաստանի Ստավրոպոլի մարզի Ժելեզնովոդսկ  քաղաքի բնակիչ, Վրաստանից ժամանած տղային 15 տարվա ազատազրկում է սպառնում բռնաբարության եւ սպանության փորձի համար:

Քննության տյվալներով, 20-ամյա տղան Մոսկվայում հյուր է գնացել 11-րդ դասարանցի մի աղջկա, սկսել է անպարկեշտ առաջարկություններ անել՝ սպառնալով սպանել: Աղջիկը դիմադրել է, ինչից հետո վրացին կրակել է նրա գլխին գազային ատրճանակից եւ փախել: Ավելի ուշ նա ձերբակալվել է «Եվրոպեյսկի» առեւտրի կենտրոնի մոտ:

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց գանգուղեղային վնասվածքով, հրազենային վերքով եւ սալջարդերով: