Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի ռազմական կցորդ Զաֆեր Օջակի հետ, ով ավարտում է իր առաքելությունը:

Կողմերը գոհունակություն են հայտնել ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմակրթական ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ, ընդգծել են տարածաշրջանի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարեւորությունը եւ մտքեր փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով երկրի ՊՆ-ի մամուլի ծառայությանը: