Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 4-ին Մյունխենում մասնակցում է անվտանգության թվով 47-րդ կոնֆերանսի աշխատանքներին: Կոնֆերանսը հարցերի լայն շրջանակ է քննարկելու, ֆինանսատնտեսական ճգնաժամ, Աֆղանստանում անվտանգության ապահովման խնդիրներ, կիբեռանվտանգություն:

Թեեւ կոնֆերանսի օրակարգով Եգիպտոսում եւ Թունիսում կատարվող իրադարձությունների քննարկում նախատեսված չէ, սակայն մասնակիցները մտադրություն են հայտնել կարծիքներ փոխանակել նաեւ դրանց վերաբերյալ:

Մյունխենի կոնֆերանսը լուրջ ներկայացուցչական համաժողովի համարում ունի: Այս տարի դրա աշխատանքներին մասնակցում են ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսսենը, ԵՄ արտաքին գորերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը: Ռուսաստանը համաժողովին ներկայացնում են փոխվարչապետ Սերգեյ Իվանովն ու ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Թուրքիան ներկայացնում է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը՝ նախագահներ Միխայիլ Սահակաշվիլին ու Իլհամ Ալիեւը: