Սոչիում «Սիրիուս» մանկական կենտրոն այցելության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է միջազգային բանակցություններում տեղի ունեցած զվարճալի դեպքի մասին: Պետության ղեկավարի խոսքով, հանդիպումն անցկացվում էր ամենաբարձր մակարդակով, ներկա էին տարբեր երկրների ղեկավարներ: Կողմերը «բանավիճում էին տարածաշրջանային կարեւորագույն խնդիրների շուրջ»:
Չորս ժամ անց մասնակիցները ընդմիջել են, իսկ երբ վերադարձել են բանակցային սեղանի շուրջ, նրանցից մեկը անսպասելի առաջարկով դիմել է Պուտինին, գրում է Life-ը:
«Գործընկերներիցս մեկն ասում է. «Ինչու ենք վիճում ու վիճում, արի մենք իրար հետ պայմանավորվենք, մնացածները կհամաձայնեն». Դա ինձ համար լիովին անսպասելի էր: Եթե նա ականջիս ասեր այդ, — ծիծաղել է նախագահը:
Պուտինը նաեւ նշել է, որ ընդհանուր առմամբ կան որոշակի չափանիշներ, այսպես ասած սովորական գործելակերպ: Սակայն պետության ղեկավարի խոսքով, «դաստիարակությունից, կենսակերպից եւ շփման պրակտիկայից կախված», նրա գործընկերներն իրենց բոլորովին տարբեր կերպ են պահում:





























