Իրանը հերքել է լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները Իրաքին բալիստիկ հրթիռ մատակարարելու մասին։ ԻԻՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Քասեմին այդ հաղորդագրությունները անհիմն, անմիտ եւ ծիծաղելի է անվանել, փոխանցում է Tasnim-ը։

Քասեմին շեշտել է, որ նման հրապարակումներն ուղղված են տարածաշրջանային պետությունների շրջանում վախի տարածմանն են ուղղված եւ հանդիսանում են հակաիրանական քաղաքականության մաս։