Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները մի քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացրած խուզարկությամբ, փետրվարի 3-ի առավոտյան 49-ամյա Հրայր Մ.-ի տան տանիքից հայտնաբերել եւ առգրավել են «ԱԿ» ինքնաձիգ, «Վալտեր» ատրճանակ` պահունակով (լիցքավորված 1 փամփուշտով), ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 50 եւ տարբեր տրամաչափի 35 փամփուշտ, ինքնաձիգի 2 դատարկ  պահունակ ու չպարզված զենքի ձգան:

Ինչպես NEWS.am-ին հայտնի դարձավ ոստիկանության մամուլի ծառայությունից, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Հրայր Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: