Հայաստանի Ազգային ժողովում փետրվարի 4-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, քննարկվել են 4-րդ գումարման ԱԺ 9-րդ նստաշրջանի օրակարգի  որոշման նախագիծը  եւ  փետրվարի  7-10-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  որոշման նախագիծը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ 9-րդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 132 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 107 հարց, միջազգային 10 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի եւ փետրվարի  7-10-ի ԱԺ նիստերի օրակարգերի  նախագծերը կհաստատվեն փետրվարի 7-ի ԱԺ նիստում: