Samsung-ը Բեռլինում ընթացող IFA ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է, որ սեպտեմբերի վերջին կսկսի 8K էկրանով հեռուստացույցի վաճառքը: Q900R QLED 8K TV մոդելը հասանելի կլինի չորս չափսերով` 65.75,82 եւ 85 դյույմ: Կորեական ընկերությունը կդառնա 8K հեռուստացույց թողարկած առաջին արտադրողը:
Այսպիսի հեռուստացույցի էկրանին 16 անգամ ավելի շատ կետեր են երեւում, քան FullHD էկրանով սովորական հեռուստացույցով: Բացի այդ, Samsung-ի նորույթը կարող է պարծենալ ռեկորդային պայծառությամբ՝ 4000 նիտը՝ նախորդ 4K մոդելի 1700 նիտի համեմատ:
Նոր հեռուստացույցի գինը դեռ հայտնի չէ, սակայն կարելի է ենթադրել, որ այն մոտ 10 000 դոլար կարժենա:





























