2019 թվակնաին «Յանդեքս»-ը «Ալիսա»-յին բելառուսերեն, ուկրաիներեն եւ ղազախերեն կսովորեցնի: «Ալիսա»-ի բազմալեզու տարբերակի ստեղծման մասին հայտնել է «Վեդոմոստի» պարբերականը, որն այս տեղեկությունը ստացել է որոնողական համակարգի գործընկեր ընկերության աշխատակիցներից մեկից, գրում է Inforeactor-ը:
Ըստ «Յանդեքս»-ի ծրագրերի՝ ձայնային օգնականը կկարողանա աշխատել ԱՊՀ երկրներում, որտեղ որոնողական համակարգը շատ տարածված է: Արդեն 2019 թվականին «Ալիսա»-ն կխոսի երեք լեզվով՝ բելառուսերեն, ուկրաիներեն եւ ղազախերեն:
«Յանդեքս»-ի պաշտոնական ներկայացուցիչ Մատվեյ Կիրեեվը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ընկերությունը մտադիր է ընդլայնել «Ալիսա»-յի լեզվական հնարավորությունները, սակայն օգնականի թարգմանության ճշգրիտ ժամկետը չի նշվել:




























