Հայաստանի տարածքում, սեպտեմբերի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ին՝ կեսօրից հետո, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +20+25,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +20+25,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +15+17, ցերեկը` +29+31,

Գեղարքունիքում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +20+25,

Լոռիում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +20+24,

Տավուշում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+29,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +20+25,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +30+33,

Արարատում՝ գիշերը`+15+20, ցերեկը` +31+33,

Արմավիրում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +31+33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +20+25,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +31+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +28+31,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +21+24,

Արցախում՝ գիշերը` +13+17, ցերեկը՝ +25+30: