ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 3-ին կազմել է 483.38 դրամ՝ աճելով 0.31 դրամով: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 560.62 դրամ (նվազել է 3.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 622.11 դրամ (նվազել է 6.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.12 դրամ (աճել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 227.75 դրամ, ոսկի՝ 18,687.31 դրամ, պլատին՝ 12,308.49 դրամ: