Հայաստանն ու Հնդկաստանը փորձում են զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը եւ այդ նպատակով Երեւանում ստեղծվելու է հայ-հնդկական Տեղեկատվական հեռահաղորդակցական (Գերազանցության) կենտրոն։
Հայկական կողմից ծրագիրը համակարգում է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը», իսկ հնդկական կողմից՝ «Սիդակ» կազմակերպությունը։
«Բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիաները շատ կարեւոր են ժամանակակից աշխարհում գիտական հետազոտությունների տեսակետից»,-NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բ. Ենգիբարյանը։ Նրա խոսքով՝ Հնդակաստանից արդեն ձեռք է բերվել հսկայական գրականություն, իսկ մինչեւ տարեվերջ ԵՊՀ տարածքում շենքի վերանորոգման մրցույթ կհայտարարվի։
Կենտրոնը գործելու է ԵՊՀ տարածքում՝ 300 ք/ մ։: Հնդկական կողմը կհատկացնի սարքավորումները, այդ թվում Param գերհամակարգիչները՝ 2 մլն դոլար արժողությամբ: ՀՀ կառավարության ներդրումը 1 մլն դոլար է:
Հայկական կողմը պետք է պայմաններ ստեղծի եւ տարածք հատկացնի սարքավորումների տեղակայման համար, իսկ հնդկական կողմը պետք է ապահովի համապատասխան գրականությունը, սարքավորումները եւ ծրագրերը։





























