Հայտնի է դարձել «Դոմոդեդովո» օդանավակայանի ահաբեկչական պայթյունի հեղինակը: Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ նախնական տվյալներով, ահաբեկչությունն իրականացրել է Ինգուշեթիայի 20-ամյա բնակիչ Մուհամեդ Եվլոեւը:

«Ինտերֆաքսը» տեղեկացրել է, որ նրա`Ինգուշեթիայի Ալի Յուրթ գյուղում ապրող բարեկամներից վերցված ԴՆԹ նմուշները ուղարկվել են Մոսկվա` փորձաքննության: Ստացված նախնական տվյալների համաձայն`հունվարի 24-ին «Դոմոդեդովո» օդանավակայանի ահաբեկչությունն իրականացրել է հենց Եվլոեւը:

Ո´չ  Ինգուշեթիայի ուժային կառույցները, ո´չ տեղի իշխանությունները չեն հաստատել, սակայն չեն էլ հերքել այդ տեղեկությունը: Ինգուշեթիայի ղեկավար Յանուս Բեքեւկուրովն ասել է, որ այդ մասին իրենց ոչինչ հայտնի չէ: