Google-ը մտադիր է համագործակցել Լոնդոնի իշխանությունների հետ համացանցում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարում: Այս մասին SkyNews-ի հաղորդմամբ, հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Քեթի  Դոնովան:

Նա ավելացրել է, որ Google-ը համագործակցում է նաեւ այլ ընկերությունների հետ, ինչպես նաեւ NCMEC-ի (Անհետ կորած եւ շահագործվող երեխաների ազգային կենտրոն) հետ:

Ամերիկյան կորպորացիայում տեղեկացրել են, որ նոր գործիքներ են ստեղծել, որոնք թույլ են տալիս գտնել եւ հաղորդել համացանցում երեխաների հանդեպ սեռական բռնության նյութերի առկայության մասին: