Սեպտեմբերի 8-ին տեղի կունենան ռուս-հայկական բարձր մակարդակով հանդիպումներ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում: «Իզվեստիայի» հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստան վարչապետի առաջիկա այցը Հայաստանում իշխանափոխությունից հետո երրորդն է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են վարել մայիսի 14-ին Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների գագաթնաժողովում: Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին Մոսկվայում, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: