Apple կորպորացիան հայտնել է է խոտանով iPhone 8 սմարթֆոնների խմբաքանակի բացահայտման մասին, որոնցում վնասված է մայր պլատան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես նշվում է կորպորացիայի կայքում, արտադրական թերությունը ազդել է սեպտեմբեր 2017-ից մինչեւ 2018 թվականի մարտ ամիսներին ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում եւ այլ երկրներում իրաված սարքերի մի փոքր մասի վրա:

Գործարանային թերության պատճառով հեռախոսները կարող են հանկարծակի վերբեռնվել, կախվել եւ նույնիսկ չմիանալ:

Խոտանով սմարթֆոններն Apple-ը խոստացել է անվճար վերանորոգել: Ընդ որում, նշվում է, որ iPhone 8 Plus- ը եւ ընկերության մյուս մոդելները այս խնդիրը չունեն: