Բիթքոինը (bitcoin) երեքշաբթի շարունակում է թանկանալ, վերլուծաբաններն ակնկալում են, որ այս միտումը կշարունակվի նկատվել նաեւ մոտակա օրերին, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CoinMarketCap պորտալի տեղեկություններով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկացել է 0,62 տոկոսով, մինչեւ 7,276 հազար դոլար: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինը թանկացել է 0,54 տոկոսով, մինչեւ 7,297 հազար դոլար:
Ընդ որում՝ մյուս կրիպտոարժույթներն էժանանում են. Ethereum-ը՝ 1,53 տոկոսով, մինչեւ 285,54 դոլար, Ripple-ը՝ 1,44 տոկոսով, 0,333 դոլար, Bitcoin Cash-ը՝ 0,26 տոկոսով, մինչեւ 625,86 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 236 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 53 տոկոսը:





























