Թերթը զրուցել է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի հետ:
«Ես չեմ տեսնում, թե կառավարությունը ինչպես է խրախուսում կամ ինչով է պատրաստվում խթանել տեղական արտադրողին: Մեկ բան է ասելը` թե արտահանման ծավալները պետք է ավելացնել, մեկ այլ բան է գործը, որի հետեւանքով տեղական արտադրողը մրցակցային ոչ հավասար պայմաններում է աշխատում: Մենք ուղղակի չենք տեսնում արտահանվող ապրանքների արտադրությունների խոշորացում»,- ասել է Բոստանջյանը:
Ըստ նրա տեղի է ունենում հակառակը: «Արտահանման հնարավորություններ ունեցող ձեռնարկությունները կրճատում են իրենց արտադրական ծավալները, քանի որ չունեն գործունեությունը շարունակելու բարենպաստ պայմաններ: Արտահանման ծավալները բազմապատկելու մասին հրովարտակները նույնքան հավաստի են, որքան իրական են պնդումները, թե զարգացնում ենք բարձր տեխնոլոգիաները»,- նշել է Բոսնտանջյանը:




























