Թերթը երեկ տեղեկացել է, որ նախօրեին հրաժարականի դիմում է գրել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության տնօրեն Ֆելիքս Փիրումյանը, ով նախկինում ՀՀ նախագահի խորհրդականն էր եւ 2010-ի ամռանը նշանակվեց վերոնշյալ ԾԻԳ-ի տնօրեն:
Թերթին հասած տեղեկություններով, նա որոշակի տարաձայնություններ է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման կապակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորող Ասիական զարգացման բանկի թելադրանքով նախապատվությունը տրվել է Երեւան-Աշտարակ եւ Աշտարակ-Թալին հատվածներին, իսկ Փիրումյանը պնդելիս է եղել, որ հարկավոր է իրականացնել նախ այդ ճանապարհի հարավային հատվածը, որ ավելի բարդ է ճանապարհաշինական առումով: Նրա նկատառումները չեն ընդունվել, ուստի Փիրումյանը որոշել է հրաժարական տալ:





























