Թերթի տեղեկություներով, ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնոդ  Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թիմակիցներին արգելել է ՀԱԿ գրասենյակում խոսել «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանի մասին, անգամ բարձրաձայն արտասանել նրա անունը: Ըստ ՀԱԿ-ի աղբյուրների, Լ. Տեր-Պետրոսյանը` համոզված լինելով, որ Տիգրան Կարապետյանի ակտիվացումն ուղղորդվում է իշխանությունների կողմից, այդուհանդերձ, նյարդայնանում է այն փաստից, որ Կարապետիչի վերջին հանրահավաքը սպասվածից ավելի մասնակիցներ է ունեցել: Ի դեպ, վերջին շրջանում ՀԱԿ ներկայացուցիչներն իրենց հրապարակային ելույթներում եւ մամուլում եւս գրեթե չեն խոսում Տ.Կարապետյանի մասին: