Հայաստանի տարածքում, սեպտեմբերի 4-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 5-ին, հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +24+28,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +24+28,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը` +30+32,

Գեղարքունիքում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +24+28,

Լոռիում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +23+27,

Տավուշում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +27+31,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +24+28,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +30+33,

Արարատում՝ գիշերը`+15+20, ցերեկը` +31+33,

Արմավիրում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +31+33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +24+28,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +31+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +30+32,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +22+25,

Արցախում՝ գիշերը` +13+17, ցերեկը՝ +25+30: