2010 թվականին ձեւավորված ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի զորավարժություններն ամենայն հավանականությամբ կանցկացվեն այս տարի Կենտրոնական Ասիայում: Փետրվարի 4-ին այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նրա խոսքով, Կոլեկտիվ խաղաղապահ ուժերը նախատեսված են խաղաղարար գործողություններ անցկացնել հակամարտող կողմերի միջեւ եւ պետք է գործեն համատեղ:

«Նրանք պետք է  միանման եւ ճշտորեն կատարեն  անհրաժեշտ գործողությունները   Հավաքական խաղաղապահ ուժերի պատասխանատվության տակ գտնվող գոտում»,-նշել է Բորդյուժան:

Խորհրդատվությունների արդյունքում ստորագրվել է արձանագրություն, որում նշված են ՀԱՊԿ-ի կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կատարելագործման ճանապարհները, խնդիրների լուծումը մոտ եւ հեռավոր հեռանկարներում:

Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում կընգդրկվեն 3,5 հազար զինծառայողներ եւ կազմակերպության իրավապահ մարմինների ավելի  քան 500 ներկայացուցիչներ:

ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը: