YouTube վիդեոհոսթինգի (պատկանում է Google-ին) օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են սերվիսի աշխատանքի խափանման մասին, երեւում են Downdetector սերվիսի տվյալներից,  որը հետեւում է հայտնի համացանցային ռեսուրսի աշխատանքին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Խափանումը տեղի է ունեցել երեքշաբթի։ Ավելի հաճախ օգտատերերը բողոքում են YouTube կայքի աշխատանքում նկատվող խնդիրներից (60 տոկոս), 28 տոկոսի մոտ վիդեոն չի միանում, եւս 12 տոկոսը չի կարողանում իր հաշիվ մտնել։  

Սերվիսի աշխատանքում խնդիրները նկատվում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Գերմանիայում, Բրազիլիայում, Մեքսիկայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում: