Իսկական արյունալի ջարդ է տեղի ունեցել փետրվարի 4-ին Կալիֆորնիայի Էմերիվիլ քաղաքի փողոցներում, որին մասնակցել է 180 մարդ:

Ամեն ինչ սկսվել է «Քիթի» բարի այցելուների միջեւ ծագած վեճից, ովքեր որոշել են իրենց հաշիվները պարզել դրսում: Երբ դեպքի վայր են ժամանել պարեկային ոստիկանները, արյունալի կռիվն իր գագաթնակետին է հասած եղել, հաղորդում է Mercurynews.com-ը:
Կռվարարներն օգտագործել են շշեր եւ բեյսբոլի մականներ, ոմանց ձեռքին եղել է սառը զենք եւ հրազեն: Այդուհանդերձ, կրակոցներ չեն հնչել:

Գազազած ամբողխին հանդարտեցնելու եւ կարգ ու կանոն հաստատելու համար, մոբիլիզացվել են ավելի քան 30 ոստիկաններ հարեւան Օքլենդ, Բերքլի քաղաքներից եւ նահանգի պարեկա-պահակային ծառայությունից:

Երկու մարդ կալանավորվել է, ծանր վիրավորներ չկան: