Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) նախկին նախագահ, եգիպտական ընդդիմության առաջնորդներից մեկը`  Մուհամադ ալ-Բարադեյն այսօր՝ փետրվարի 5-ին արեւմտյան լրատվամիջոցներին հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Եգիպտոսի նախագահի պաշտոնում:

«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  ալ-Բարադեյը հայտարարել է, որ չի բացառում իր մասնակցությունը նախագահական ընտրություններին, որոնք նախատեսված են սեպտեմբերին:

«Եթե Եգիպտոսի ժողովուրդը ցանկանա, որպեսզի ես շարունակեմ փոփոխությունների գործընթացը, ապա ես չեմ հիասթափեցնի եգիպտացիներին»-«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ ասել է նա:

Եգիպտոսում ընդդիմությունը պահանջում է նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը, ով իշխանության է արդեն 30  տարի եւ արտահերթ ընտրությունների անցկացում: