ESET հակավիրուսային ընկերության մասնագետները կեղծ Google Play-ում հայտնաբերել են վնասակիր հավելված, որը  նմանակում է հայտնի  Viber մեսենջերը, հաղորդում է ՌԳ-ն:

Կեղծ էջում կա  «Խմբագրության ընտրություն» նշան, նշված է բեռնումների քանակը՝ 500 մլն, նշված է իբրեւ թե օգտատերերի գնահատականը 4,3, նշվում են օրինականության նաեւ  այլ ապացույցներ:

Կեղծ Viber-ը հեռախոսում բեռնելու փորձի ժամանակ հավելվածը պահանջում է համակարգի նկատմամբ ընդլայնված իրավունքներ տրամադրել: Դրանց թվում է կոնտակտների, հաղորդագրությունների եւ զանգերի հասանելիությունը, աուդիոյի ձայնագրման հնարավորությունը եւ այլ իրավունքներ:

Տեղադրվելուց հետո վնասակիր մեսենջերը կարող է Android սարքից անձնական տվյալները գողանալ, մեդիաֆայլերը եւ փաստաթղթերը, որոնք ուղարկվում են Viber, WhatsApp եւ WeChat մեսենջերներով:

Խնդրի մասին գիտեն նաեւ Viber-ում: Ընկերությունը խորհուրդ է տալիս հավելվածը բեռնել միայն իսկական  Google Play-ից: