Իրաքի հյուսիս-արեւելքում վթարի է ենթարկվել մասնավոր օդանավ, որի հետեւանքով զոհվել է օդանավում գտնվող 7 մարդ: Վթարը տեղի է ունեցել Իրաքյան Քուրդիստանի (Քրդերի կոմպակտ բնակավայր, որը չի ղեկավարվում Բաղդադից),  տարածքում գտնվող օդանավակայանում:

Թռիչքից անմիջապես հետո օդանավի երկու շարժիներից մեկն այրվել է:

Օդաչուն փորձել է արտակարգ վայրէջք կատարել, սակայն առատ ձյան պատճառով նրան չի հաջողվել եւ օդանավը կործանվել է:

Օդանավում գտնվել են երկու օդաչուներ, ուղեկցորդուհին եւ չորս  բիզնեսմեններ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ  բիզնեսմենները ողբերգությունից մի քանի ժամ առաջ ժամանել էին Անկարա,  որպեսզի այցելեին իրաքյան խոշորագույն օպերատորներից մեկի`AsiaCell-ի գրասենյակը:

Նախնական տեղեկություններով, ինքնաթիռի կործանման պատճառը եղել շարժիչի անսարքությունը: Օդանավի կործանման գործով հետաքննություն է անցկացվում: