Google կորպորացիան պարգեւ է խոստացել այն հաքերին, ով կկարողանա ջարդել իր Chrome բրաուզերը ամենամյա Pwn2Own մրցույթի ժամանակ:

Google-ը նման քայլի համար խոստացել է 20 հազար դոլար եւ CR-48 նոութբուք՝ հագեցած Chrome OS օպերացիոն համակարգով:

Pwn2Own-ը կանցկացվի 5-րդ անգամ: Այս տարի այն տեղի կունենա մարտի 9-ին՝ Վանկուվերում: Մասնակիցներին կհատկացվի, ընդհանուր առմամբ, 105 հազար դոլար Microsoft Internet Explorer, Apple Safari եւ Mozilla Firefox բրաուզերների, ինչպես նաեւ Windows 7, iPhone 4 c iOS, BlackBerry Torch 9800 պլատֆորմով Dell Venue Pro սմարթֆոնների աշխատանքը ջարդելու համար, գրում է NewsPad-ը: