Բիթքոինը (bitcoin) չորեքշաբթի շարունակում է թանկանալ։ Վերլուծաբանները նշում են, որ կրիպտոարժույթն այս շաբաթ կարող է հասնել 7.8 հազար դոլարի նիշին դրական միտումը պահպանելու դեպքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկացել է 1,18 տոկոսով՝ մինչեւ 7,37 հազար դոլար: Կրիպտոարժույթների աճուրդների ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինը թանկացել է 1,31 տոկոսով՝ մինչեւ 7,37 հազար դոլար:
Մյուս կրիպտոարժույթները վաճառվում են առանց միասնական դինամիկայի. Ethereum-ն էժանացել է 0,72 տոկոսով, մինչեւ 284,19 դոլար, Ripple-ն՝ 0,72 տոկոսով, մինչեւ 0,33 դոլար, Bitcoin Cash-ը թանկացել է 0,11 տոկոսով՝ մինչեւ 627,93 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարտարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին 239 մլրդ դոլար է կազմում: Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժութային ամբողջ շուկայի գրեթե 53 տոկոսը:





























