Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ահմեդ Դավութօղլուի եւ Էլմար Մամեդյարովի հանդիխպումը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 5-ին, Մյունխենում անվտանգության հարցերին նվիրված 47-րդ կոնֆերանսի շրջանակներում: Այս մասին, ըստ թուրքական լրատվամիջոցների, լրագրողներին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ Մյունխենի կոնֆերանսի աշխատանքին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Թուրքիան կոնֆերանսում ներկայացնում է Ահմեդ Դավութօղլուն: