Երեւանի քաղաքապետարանն ուսումնասիրվում է նախկին Հաղթանակ գյուղում շուրջ 900 ընտանիքների հողատարածքների հողհատկացումների օրինականությունը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս 1990-ականներին Երեւան քաղաքի Սիլիկյան, Չարբախ թաղամասերում եւ նախկին Հաղթանակ գյուղի տարածքում շուրջ 1600 ընտանիքների հողատարածքներ են հատկացվել: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից վերը նշված տարածքների քաղաքացիների կողմից մինչեւ 2005թ. ընդունվել են դիմումներ եւ կատարվել են պետական գրանցումներ։ Երեւանի քաղաքապետարանի ունեցած տվյալներով մինչ օրս 41 միավոր պետական գրանցում է ստացել։
Հետագայում նշված հողամասերի համար գլխավոր հատակագծեր տրամադրելու անհրաժեշտություն է առաջացել, ուստի քաղաքացիները դիմել են Երեւանի քաղաքապետարան՝ հողամասերի հատկացման հիմքերը վերականգնելու եւ հողամասերի համար հատակագծեր թողարկելու խնդրանքով։
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ վերսկսվել է գործընթացը։ Բնակչության հողհատկացումների հարցը հնարավորին արագ կարգավորելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները համակարգում է քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը։
Հանձնաժողովի տվյալներով ՝ 2005թ.–ից մինչ օրս Երեւանի քաղաքապետարանի կողմից նշված տարածքներում իրականացվել են քաղաքացիներին հատկացված 256 միավոր հողամասերի հողհատկացման հիմքերի վերականգնում։
Խնդիրն ունի բարդություններ, քանի որ շատ դեպքերում չեն պահպանվել տրամադրված հողամասերի նախկին ուրվագիծը, հողի տեսքը, փաստաթղթերի բնօրինակները։
Տարածքներում առկա են համադրումներ, հողօգտագորման հետ կապված հարեւանների վեճեր, քաղաքաշինական նորմերի խախտումներ։
Վերը նշված տարածքների շուրջ երեք տասնյակ քաղաքացիներ քաղաքապետարան են հրավիրվել։ Նրանց իրազեկվել է գործնթացի եւ հարցին ընթացք տալու մասին։ Տեղեկացվել է, որ բոլոր այն դեպքերում, երբ պահպանվել են փաստաթղթերը, հողամասերի ուրվագծերը, չեն առաջանում քաղաքաշինական նորմերի խախտումներ, չկան համադրումներ եւ հիմքերը բավարար են՝ քաղաքապետարանը պատրաստակամ է ընդառաջել քաղաքացիներին եւ սեղմ ժամկետում տրամադրել համապատասխան փաստաթղթեր։ Իսկ եթե մերժվի քաղաքացու դիմումը, ապա մերժումը կլինի համակողմանի հիմնավորված եւ պարզաբանված։





























