Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ ռուսական կողմն անկեղծ եւ լուրջ զրույց է սպասում: Այս մասին հայտարարել է  Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեծ թվով հարցեր են կուտակվել ինչպես մեր կողմում, այնպես էլ հայկական կողմում»,- ասել է Ուշակովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը բոլոր հարցերով «անկեղծ» զրույց է սպասում:

Ինչպես նշվում է, Պուտինն ու Փաշինյանը մտադիր են քննարկել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների առանցքային հարցերը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը եւ Փաշինյանը կհանդիպեն սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: