Instagram–ը մշակում է հավելված, որի օգնությամբ կարելի կլինի առցանց գնումներ կատարել, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով The Verge պորտալին։
Ըստ տվյալնների՝ հավելվածը կրում է IG Shopping աշխատանքային անվանումը։ Ենթադրվում է, որ դրա օգնությամբ օգտատերերը կկարողանան նայել եւ անմիջապես վաճառողից գնել ապրանքները, որի էջին նրանք բաժանորդագրված են։
Պորտալը նշում է, որ հավելվածի թողարկման ժամկետ չի նշվում, նաեւ բացառված չէ, որ այն չի էլ թողարկվի։ Instagram–ի ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանել այդ տեղեկությունը։





























