Հինգշաբթի բիթքոինն էժանացել է ավելի քան 12 տոկոսով՝ կրիպտոարժույթով ֆյուչերսների վաճառքի մեկնարկից Goldman Sachs-ի հրաժարվելու մասին աղբյուրների հաղորդումներից հետո: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

CoinMarketCap-ի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինն էժանացել է 12,43 տոկոսով, մինչեւ 6,45 հազար դոլար: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինն էժանացել է 12,8 տոկոսով, մինչեւ 6,44 հազար դոլար:

Էժանանում են նաեւ մյուս կրիպտոարժույթները. Ethereum-ն էժանացել է 20 տոկոսով, մինչեւ 226,2 դոլար, Ripple-ն՝ 14 տոկոսով, մինչեւ 0,29 դոլար, Bitcoin Cash-ը՝ 20 տոկոսով, մինչեւ 504,05 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 203 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 54 տոկոսը: