Երեւան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցում փետրվարի 4-ին, ժամը 18:10-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետի դիմաց «Հունդայի» մակնիշի 63 UU 184 համարանիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ 32 213» մակնիշի 41 47 S համարանիշի ավտոմեքենային: Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հունդայի» մեքենայի վարորդը 39-ամյա Սեդրակ Հայրապետյանն է, իսկ «ԳԱԶ 32 213»-ի վարորդը՝ 35-ամյա Սպարտակ Ավանեսյանը: Պատահարի հետեւանքով, «Հունդայի» մեքենայի ուղեւորներ 28-ամյա Նաիրա Պողոսյանը եւ 40-ամյա Շուշանիկ Դավթյանը ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել «Երեւան» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Վթարի վայրում աշխատանքներն ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հարութ Խալաթյանը: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում: