Ամբողջ աշխարհում մարդիկ հակված են կարծելու, որ իրենք մնացյալից ավելի քիչ են ենթակա ֆեյք նորությունների ազդեցությանը, «հետաքրքրությունների պղպջակին» եւ պոստ-ճշմարտությանը, ցույց է տվել Ipsos-ի հարցումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հարցվածքներից 65 տոկոսի կարծիքով՝ միջինվիճակագրական մարդն ապրում է համացանցի «ֆիլտրերի պղպջակում»՝ շփվելով միայն այն մարդկանց հետ, ում կարծիքին համաձայն է: Միայն 34 տոկոսն է կարծում, որ իրենք էլ են գտնվում այս «պղպջակի» մեջ:
Հարցվածների ավելի քան կեսը (63 տոկոս) համոզված է, որ կկարողանա ճանաչել ֆեյք նորությունը, իսկ 41 տոկոսը կասկածում է, որ իրենց համաքաղաքացիներն օժտված են այդ հատկությամբ: Բացի դրանից, հարցվածների մեծ մասը կարծում է, որ իրենց երկրում մարդկանց ընդհանրապես չեն հետաքրքրում քաղաքականության եւ հասարակության մասին փաստերը. նրանք հավատում են միայն նրան, ինչին ցանկանում են:
«Ֆեք նյուս» ասելով առավել հաճախ հասկանում են ոչ ճիշտ փաստեր պարունակող տեղեկատվությունը, համոզված է հարցվածների 56 տոկոսը: 36 տոկոսը այդպիսին է համարում տեղեկատվության այլ աղբյուրներն արատավորող նորությունները:
Հետազոտությանը մասնակցել է 27 երկրից ավելի քան 19 հազար մարդ:




























