Գաղտնիք չէ, որ մարմնի որեւէ մասի կորուստը, կարեւոր չէ ինչ պատճառով, մարդու համար կարող է, այսպես ասած, խնդրահարույց դառնալ: Ես ջանում եմ արտահայտություններս ընտրել եւ ընդհանուր առմամբ կոռեկտ լինել: Սա շատ նուրբ հարց է, եւ կարեւոր է որեւիցե մեկին չվիրավորելը:
Որոշ մարդիկ ուղղակի առանց վերջույթների են ծնվում, մյուսներն այն կորցնում են դժբախտ պատահարի հետեւանքով, երրորդները՝ մարտական գործողությունների ժամանակ… ընդհանրապես պատճառները մեծաթիվ են:
Շատ երկար, երբեմն թվում է՝ անսահման երկար ժամանակի ընթացքում այս կամ այն վերջույթի կորուստը համարժեք էր դառնում գրեթե մահվան դատավճռին: Նման մարդկանց վրա ոչ մի հույս չեն դրել, նրանցից խուսափել են ինչպես ժանտախտով հիվանդից եւ ընդհանրապես նրանք համարվել են հասարակության ստորին խավ: Իհարկե, բացառություններ եղել են, եւ հզոր կամքի տեր մարդիկ հասել են հասարակության կողմից ճանաչման, սակայն նման դեպքերն անչափ սակավաթիվ են:
Ի բարեբախտություն «մեխանիկական խնդիրներով մարդկանց», 21-րդ դարում ենք ապրում, եւ նվազագույնը նրանց նկատմամբ մարդկանց վերաբերմունքն արմատապես փոխվել է: Իսկ նորագույն սերնդի ռոբոտատեխնիկայի հայտնվելով՝ պրոթեզները դադարել են դեկորատիվ ինչ-որ բան լինել: Պրոթեզի կարիք ունեցող մարդը ներկառուցված արհեստական ինտելեկտի միջոցով կկարողանա այն օգտագործել առավելագույնս, շատ կարճ ժամանակում:
.jpeg)
Սահմանափակ հնարավորություններով մարդիկ, ինչպես Նիկ Վույչիչն է՝ առանց ոտքերի ու ձեռքերի ծնված ավստրալիացի, առանց բացառության բոլոր մարդկանց համար շատ ուժեղ ոգեշնչման աղբյուր է։ Նիկը ոչ միայն գրող եւ երգիչ է, այլ նաեւ՝ երեք երեխաների հայր։
Սթիվեն Հոքինգի մասին կարիք կա՞ խոսել։ Մոլորակի ամենախելացի մարդն իր գիտակցական կյանքի մեծ մասը գամված է եղել հաշմանդամի սայլակին, իսկ ինչ–որ պահի փաստացի ամբողջությամբ կորցրել է մարմնի նկատմամբ վերահսկողությունը։ Օգնության է եկել տեխնոլոգիան, եւ նրա «համակարգչային» ձայնը սկզբում պաշտամունքի առարկա էր դարձել նրա երկրպագուների շրջանում, ապա նաեւ ամբողջ աշխարհի։
Լեսլի Բոն, որը կորցրել է ձեռքերը շուրջ 40 տարի առաջ էլեկտրատրավմայի հետեւանքով, նորմալ կյանքի երկրորդ շանս է ստացել Ջոն Հոփքինսի ինստիտուտի մասնագետների շնորհիվ։ Պրոտեզի կառավարման համար պացիենտը նախնական բուժման պարտադիր կուրս է անցել, հայտնի որպես առանձին մկանների իներվացիա, որը թույլ է տալիս վերականգնել նյարդային վերջույթների կառավարումը, որոնք ինչ–որ ժամանակ վերահսկվում էին անդամահատված վերջույթները։
Հետազոտողների անձնակազմը, ակնկալելով պատրաստի կորսետ ստանալ, սկսել են Լեսլիին սովորացնել պրոթեզի օգտագործմանը վիրտուալ ինտեգրված միջավայրի օգնությամբ, որն այդ նույն մասնագետների կողմից մշակված մոդուլային պրոտեզների վիրտուալ տարբերակն է:
Բուժումից հետո մասնագետներն պատկերները ճանաչելու համար ծրագրային ապահովում են օգտագործել առանձին մկանների կծկումների տեղայնացման նպատակով՝ ուսումնասիրելով դրանց միջեւ կապը, ինչպես նաեւ նյարդային ազդակների հաճախականությունն եւ ամպլիտուդը: Այս տեղեկատվությունն այնուհետեւ փոխանցվել է պրոթեզների կոնկրետ շարժումների: Հիվանդին իր նոր վերջույթները կառավարել թույլ տալու համար հատուկ կորսետ էր ստեղծվել իրանի վերին հատվածի համար, որը պահում է արհեստական վերջույթները եւ ապահովում է նյարդաբանական կապը պահպանված նյարդերի հետ:
Պատրաստի կորսետի սպասումով հետազոտական խումբն անցել էր Լեսլիի՝ վիրտուալ ինտեգրված միջավայրի օգնությամբ պրոթեզների կիրառման, ուսումնասիրմանը, որը նույն մասնագետների կողմից մշակված մոդուլային պրոթեզների վիրտուալ տարբերակն է: Երբ կորսետը պատրաստ էր, իսկ պրոթեզը՝ տեղադրված, հիվանդը կարող էր այնպիսի բարդ խնդիրներ կատարել, ինչպիսիք են տարբեր բարձրության դարակների միջեւ բաժակ տեղափոխելը, ութ տարբեր շարժումներ կատարելը դրված նպատակներին հասնելու համար: Նա նույնիսկ կարող էր միաժամանակ շարժել երկու ձեռքը:
.jpg)
Բրիտանական Start Bionics ստարտափ ընկերությունը որոշել է սկսել պրոթեզների արտադրություն, որոնք ստեղծվելու են 3D տպիչի միջոցով: Մկանների շարժումները վերահսկում են ձեռքը, բացում եւ փակում են մատները: Նրանք աշխատում են մաշկին կցված սենսորների միջոցով՝ մկանային շարժումների հայտնաբերման համար: Նրանք մոտ 30 անգամ ավելի էժան են, քան մյուս գոյություն ունեցող պրոթեզները: Տպիչին մոտ 40 ժամ անհրաժեշտ կլինի մի պրոթեզ «տպելու» համար:
Մարդու առկա վերջույթը սկանավորում են թաբլեթի օգնությամբ եւ ստացված տվյալների հիման վրա մոդելավորում են պրոթեզը: Բացի այդ, ընկերությունը հատուկ երեխաների համար նախատեսված պրոթեզներ է արտադրում, որոնք պատրաստված են Երկաթե մարդու, Դարթ Վեյդերի կամ այլ հերոսների ոճով:
Այս տեսակի նախագծերը կարեւոր են ոչ միայն տեխնոլոգիաների կամ էժանության առումով. դրանք առաջին հերթին կարեւոր են հոգեբանական առումով. երեխան, որը «երկաթի մարդու ձեռքն» է կրում, ինքն իրեն սուպերհերոս կզգա: Եվ դա շատ բան արժե:
Իսկ ի՞նչ կա Հայաստանում. Հայաստանում ամեն ինչ հին ձեւով է: Առայժմ: Օրինակ, ձեռքի պրոթեզները զուտ դեկորատիվ բնույթ են կրում: Մի բան է մեխանիկական պրոթեզ կրել, որն ինքնին սահմանափակ հնարավորություններ է ընձեռում հիվանդների շարժունակության առումով, այլ բան պրոթեզ կրել, որը կկառավարվի մտքի ուժով եւ որը մարդուն պետք է հարմարվի այնքանով, որքանով մարդը՝ պրոթեզին:
Դրանում առաջին ջութակը նվագում է ներկառուցված արհեստական ինտելեկտը, որը որոշակի ժամանակ անց օգնում է կրողին շարժունակության հարցում: Այն, թե ինչպես է Հայաստանում լուծվում պրոթեզավորման հարցը, կարելի է տեսնել բժիշկ Մկրտիչ Գինոսյանի էջում:
Բժիշկը, անկասկած, հրաշալի գործ է անում եւ օգնում է հիվանդներին, որքանով դա հնարավոր է. ես դրանում կասկած չունեմ: Սակայն պետք է առաջ շարժվել: Չի կարելի հետ մնալ: Անհրաժեշտ է աշխատել գիտահետազոտական ինստիտուտների հետ, որոնք կզբաղվեն խնդրի ուսումնասիրությամբ եւ իրենց սեփական մոդելների մշակմամբ: Այլ տարբերակ չկա:
Հրայր Դալլաքյան





























