Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման մեջ ներկայացված հանգամանքներն ուսումնասիրվում են գլխավոր դատախազությունում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Ուսումնասիրության նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը Երեւանի քաղաքապետարանից եւ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից պահանջել է տեղեկատվություն եւ փաստաթղթեր: Ուսումնասիրության արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ»,- հայտնեցին դատախազությունից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին «Հետքը» գրել էր, որ Սուրիկ Խաչատրյանն Երեւանում շուրջ 8 տարի կառուցել է առանձնատուն, իսկ շինթույլտվություն ստացել է միայն 2018 թվականի հունիսին: