Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի վթարի արդյունքում ամերիկացի մարզիչ է զոհվել, իսկ նրա խնամարկյալը վիրավորվել է, հաղորդում է AP-ն:
Սաուդյան Արաբիայի ազգային գվարդիան այսօր հանդես է եկել հայտարարությամբ Էր Ռիադում Boeing AH6i մարտական ուղղաթիռի վթարի կապակցությամբ, որի հետեւանքով մահացել է ամերիկացի մարզիչ Պոլ Ռեդդին, իսկ նրա խնամարկյալը վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Էր Ռիադի իշխանությունները հայտնել են, որ վթարի հանգամանքները պարզելու համար քննություն է կատարվում:




























