Բրիտանացի գիտնականները կարողացել են ձայնի օգնությամբ սմարթֆոնը կոտրել: Մեթոդը նկարագրել է Լանքասթերի համալսարանից գիտնականների խումբը, գրում է ՌԳ-ն:

Հարձակումը եւ խափանումը կատարվել է Android (Samsung Galaxy S4)համակրագով հեռախոսների նկատմամբ:

Որպեսզի հարձակումը հաջող լինի, սմարթֆոնում պետք է հետազոտողների կողմից գրված SonarSnoop ծրագիր տեղադրված լինի: Հավելվածին համար հասանելի են դառնում դինամիկը եւ խոսափողը, այն վերլուծում է շրջակա միջավայրի ձայնային տվյալները:

 Գիտնականները կարողացել են ալգորիթմն այնպես կարգավորել, որ այն ճանաչում է անգամ էկրանի սեղմման տատանումները: Դա թույլ է տալիս իմանալ էկրանին մատի դիրքը եւ դրա շարժման ուղղությունը, հետեւաբար ճանաչել գրաֆիկական բանալին:

 «Համակարգն իդեալական չէ, այն թույլ  է տալիս տարբերկաների 70 տոկոսը չեղյալ համարել եւ ուսումնասիրել մնացած 30 տոկոսը», - բացատրում են աշխատանքի հեղինակները: