Իրանում բոլոր հեռուստաալիքներին արգելվել է ցուցադրել խոհարարական հաղորդումները, որոնց եթերում պատմում են օտար երկրների խոհանոցների մասին:

Այդ մասին հայտարարել է պետական ռադիո- եւ հեռուստատեսային հեռարձակող ընկերության փոխնախագահ Ալի Դարաբին` 30 պետական ալիքներից մեկը կատարած այցի ընթացքում:

Արգելքը հավանաբար միջոցներից մեկն է, որ Իրանի կառավարությունը վերջին տարիներին ձեռնարկում է քաղաքացիների հայրենասիրությունն ու ազգային ոգին բարձրացնելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»: