Հնարավոր է՝ Apple-ը օնլայն գործիք ստեղծի օգտատերերի սարքերին վերաբերող տվյալների մասին ոստիկանության հարցումների համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Apple-ի փոխնախագահ Քեյթ Ադամսի սեպտեմբերի 4-ին Ռոդ Այլենդից դեմոկրատ սենատոր Շելդոն Ուայթհաուսին հղած նամակը: Ենթադրվում է, որ օնլայն ռեսուրսը կարող է գործարկվել 2018-ի վերջին: Ընկերությունում տեղեկությունը չեն մեկնաբանել:

Apple-ը հիմա իրավապահ մարմինների հարցումներով տրամադրում է օգտատերերի որոշ տվյալներ, այդ թվում՝ iCloud օնլայն ծառայությունում պահպանվող: Նամակից հետեւում է, որ 2017 թվականին նա պատասխանել է 14 հազար հարցման, ներառյալ արտակարգ իրավիճակներով 231 հարցման, որոնք բավարարվել են միջինը 20 րոպեի ընթացքում՝ անկախ օրվա ժամից:

Նամակում նշվում է, որ Apple-ը իրավապահ մարմինների մոտ հազար աշխատակցի պատրաստել է ընկերության տվյալների մասին հարցումների հետ կապված աշխատանքին: Վելի վաղ ուսուցումը ընթացել է Apple-ի կենտրոնակայանում: Ոստիկանության ավելի փոքր ստորաբաժանումների համար ընկերությունը կստեղծի օնլայն ուսումնական ձեռնարկ եւ կընդլայնի մարզիչների թիմը: