ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է ընթացիկ տարվա սեպտեմբերին եւ հոկտեմբերին գործնական այցերով այցելել Ադրբեջան, Տաջիկստան եւ Ուզբեկստան, հայտնում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով պետության ղեկավարի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովին:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Ադրբեջան: Դրանից բացի, սեպտեմբերի 27-28-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպմանը: Հոկտեմբերի համար նախատեսված է Վլադիմիր Պուտինի այցը Ուզբեկստան: