Ռուսաստանը ոգեւորությամբ է հետեւում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ երկու երկրները վիթխարի ներուժ ունեն: «Շատ բան իրականացվում է, շատ բան մշակման մեջ է»:
Նրա խոսքով՝ Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների կարեւոր ասպեկտներից մեկն է Ռուսաստանի եւ Ադրբեջանի սուբյեկտների բազմապլան համագործակցությունը: Նա նշել է, որ այս համատեքստում գործում են 17 համաձայնագրեր, եւ նորերն են մշակվում: Զախարովան հայտնել է, որ համագործակցության նոր նախագծերի նախապատրաստման քննարկումների հարթակ է ամեն տարի անցկացվող ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովը:





























